Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Sovsport-ի հետ զրույցում խոսել է իր կարճատև արձակուրդի և մի քանի այլ հարցերի մասին:
-Արձակուրդս անցկացրել եմ Միլանում՝ կնոջս հետ: Ինքներդ եք հասկանում՝ գնումներ, էքսկուրսիաներ…
-«Ինտեր»-ի և «Միլան»-ի հետ բանակցություններ չե՞ք վարել:
-Ոչ, ի՞նչ եք ասում: Ես մնում եմ «Սպարտակ»-ում:
-Ի՞նչ կասեք նորեկների՝ Գլուշակովի ու Դա Կոստայի մասին:
-Մեկ մարզումը բավական էր հասկանալու համար, որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ու հիանալի տղաներ են: Կասկած չկա, որ նրանք զգալիորեն կհզորացնեն ակումբը:











































