Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է մարտին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների գործով ևս մեկ կասկածյալի։
31-ամյա տղամարդը ձերբակալվել է հինգշաբթի Բելգիայի մայրաքաղաքի Սխարբեկ կոմունայում։ Ոստիկանությունը հայտնում է միայն նրա անունը՝ Ալի։
Հաղորդվում է, որ նրան կասկածում են սպանության, սպանության փորձի, ինչպես նաև ահաբեկչական խմբին մասնակցություն ունենալու մեջ։
Նա դարձել է Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ իրագործած խմբի 10-րդ ենթադրյալ մասնակիցը։ Հարձակումների զոհ էր դարձել 31 մարդ, ավելի քան 250-ը վիրավորվել էին։










































