ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը կարող է բացասական հետևանքներ ունենալ ԵՄ-ի համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Der Spiegel-ի հետ հարցազրույցում։
«Բայց ես և եվրոգոտու իմ գործընկերները կանենք ամեն բան՝ սահմանափակելու այդ հետևանքները։ Մենք կդիտարկենք բոլոր հնարավոր սցենարները»,- ասել է նա։ Շոյբլեն չի բացառել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի դեպքում նման քայլի կարող են գնալ նաև մյուս եվրոպական պետությունները։ «Դա չպետք է բացառել»,- նշել է Շոյբլեն։
Շոյբլեն նշել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալը տնտեսական հետևանքներ կունենա հենց բրիտանացիների համար։ «Հրաշք կլինի, եթե դա առանց վնասի մնա տնտեսության համար»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ հանրաքվեն պետք է ընդունել որպես «նախազգուշացում և ազդանշան, որ նախկինի պես մենք չենք կարող շարունակել»։







































