Tuesday, 30 04 2024
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը պետք է թարգմանել հայերեն

Դեռևս 2010 թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, որոնք թույլ կտային ՀՀ տարածքում ազգությամբ հայ երեխաների համար բացել օտար լեզվով դասավանդմամբ դպրոցներ: Այդ ծրագիրը հանդիպեց բուռն հասարակական դիմադրության: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության և մտավորականության հզոր ճնշման ներքո ի վերջո սահմանափակումներ մտցվեցին այդպիսի դպրոցների թվաքանակի ու մեկնարկային մակարդակի առումով, սակայն օրենքի փոփոխություններն ամեն դեպքում ընդունվեցին:

Երեք տարի անց՝ այս տարվա հունիսի 19-ին ԱԺ-ում 67 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ երրորդ ընթերցմամբ ընդունվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դպրոցում, հիշեցնենք, դասավանդումն իրականացվելու է անգլերենով, իսկ հիմնադիրը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն է: Երբ օրենքն առաջին անգամ հունիսի 11-ին ընթերցվեց ԱԺ-ում, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հանդես եկավ առաջարկով՝ կրթական միջազգային ծրագրերը Դիլիջանի միջազգային դպրոցում Հայաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողների համար թարգմանել և ներդնել հայերենով: Դա լիովին հնարավոր է, քանի որ դեռևս երկու տարի առաջ «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության շրջանային տնօրեն Էնդրյու Կերնին ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իր նամակում չի բացառել միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի հայերեն թարգմանվելու հնարավորությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանն ասաց, որ հայերեն թարգմանելու ուղղությամբ որևէ քայլ չի արվել, և դա եղել է միտումնավոր, որպեսզի օտարալեզու դպրոցների բացմանը ոչինչ չխանգարի։ «Հակառակ դեպքում եթե ծրագիրը թարգմանված լիներ հայերեն, հարց կծագեր, թե ինչու չի իրագործվում ծագումով հայ ուսանողների համար թարգմանությունը»,- հավելեց նա: Նա կոչ է անում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հիմնադիրներին իրականացնել ծրագրերի թարգմանությունը և ներդնել դրանք իրենց դպրոցում սեփական նախաձեռնությամբ՝ նշելով, որ թարգմանությունը համահունչ կլիներ Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցրած մտահոգությանը հայոց լեզվի և հայալեզու կրթության ներկա մակարդակի կապակցությամբ:

Նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ՝ Արմեն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ այսօր ԱԺ-ում իրենք չունեն պատգամավորների այն կորիզը, որը հետևողականորեն փորձում էր պաշտպանել իրենց դիրքորոշումը. «Հիմա մի քանի պատգամավոր կա, որ կիսում է մեր մտահոգությունները, բայց այդ թիվը նվազել է, դրա համար էլ դժվարանում է ԱԺ-ի հետ աշխատելը: Բողոքի, ճնշման ակցիաները դժվարանում են նաև «Լեզվի մասին» օրենքն այլանդակելուց հետո, դրանք դառնում են նույնիսկ անիմաստ»:

Այնուամենայնիվ, նախաձեռնության դիրքորոշումը մեկն է ՝ՀՀ քաղաքացին միջնակարգ կրթությունը պիտի ստանա հայերենով, մարդը պետք է ստանդարտ, պետական տիպի ատեստատ ստանա. «Մեր երկրի քաղաքացին պիտի կիսի մեր արժեհամակարգը։ Մենք պետք է մե՛ր երկրի համար կրթենք երեխաներին, ոչ թե այլ երկրների համար կադրեր պատրաստենք: Եթե դա պաշտպանվի, ապա խնդիր չկա»,- հավելեց պրն Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում