Էլեկտրականության անջատումն ուրբաթ առավոտյան խափանել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին:
«Անջատումը տեղի է ունեցել մեկնման գոտում առավոտյան 6-ին (մեր ժամանակով՝ 8:00)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ չվերթերը շարունակել են մեկնել և ժամանել ըստ ժամանակացույցի, սակայն դադարեցվել է աշխատանքը գրանցման գոտում և հետագա ձգձգումը կարող է խախտել մեկնումների ժամանակացույցը:
Օդանավակայանի ղեկավարությունը պարզում է անջատման պատճառը:










































