Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Բունդեսթագի որոշումը հազիվ թե լրջորեն ազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալն այն կարծիքին է, որ դատելով նախորդ օրինակներից՝ Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը հազիվ թե լրջորեն ազդի Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների վրա։ Այս մասին նա գրում է Foreign Affairs-ում։

«Գերմանացիներն առաջինը չեն, որ նման քայլ են ձեռնարկել, և վերջինը չեն լինի: Եվրոպայում նրանք հետևում են Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի ու ևս մի քանի այլ երկրների օրինակին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը վերջին մի քանի տարիներին»,- գրում է նա։

Երբ օսմանները սկսեցին արտաքսել հայերին Առաջին համաշխարհայինի ժամանակ, Գերմանիան Օսմանյան կայսրության ամենամոտ դաշնակիցն էր: Գերմանացի սպաներն ու զինվորները ոչ մի ուղղակի դեր չեն ունեցել արտաքսումների հարցում, բայց և ոչինչ չեն արել դրանք դադարեցնելու համար։

1921 թվականին գերմանացի գեներալ Լիման ֆոն Սանդերսը, որը պատերազմի ժամանակ Թուրքիայում գերմանական զորքերի հրամանատարն էր, առաջին մեծ ներողությունը հայտնեց Թալեաթ Փաշային սպանած երիտասարդ հայի դատավարության ժամանակ: Բունդեսթագի բանաձևը շարունակում է Սանդերսից հետո կիսատ մնացածը՝ խոսելով կոտորածների համար «Գերմանիայի պատմական պատասխանատվության» մասին: Բանաձևը նաև կարևոր է Հոլոքոստի ստվերի պատճառով:

Փորձագետը հետաքրքրական է համարում բանաձևի ընդունման ժամանակը, քանի որ այն ընդունելու ակնհայտ ժամանակն անցած տարին էր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Վաալը կարծում է, որ շատ գերմանացի քաղաքական գործիչների համար սա անուղղակի, եթե ոչ խորհրդանշական ձև էր՝ պատասխան տալու Էրդողանի՝ միգրացիոն ճգնաժամի շրջանում որդեգրած սպառնալից մարտավարությանը։

Դե Վաալը հիշեցնում է, որ բանաձևը նախաձեռնողներից մեկը Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համանախագահ և Թուրքիայի ձախ քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (HDP) դաշնակից Ջեմ Օզդեմիրն է: Նշվում է, որ Թուրքիայում HDP-ն դարձել է բոլոր փոքրամասնությունների համար «հովանոց», իսկ հայկական հարցն էֆեկտիվորեն միացել է քրդական հարցին:

Էրդողանն իր նոր ավտորիտար կերպարում պատերազմ է հայտարարել քրդերի իրավունքների դեմ և ի հավելումն դրա՝ նաև հայերի իրավունքների դեմ: Էրդողանը սահմանադրական փոփոխությունների անցկացման և երկրում նախագահական կարգ հաստատելու համար խորհրդարանում նոր մեծամասնության կարիք ունի։ Դրա համար նրան անհրաժեշտ է զրկել խորհրդարանում HDP-ի անդամներին անձեռնմխելիությունից, հեռացնել խորհրդարանից և փոխարինել նրանց իր կողմնակիցներով:

Հարձակման թիրախներից մեկն էլ վերջերս դարձել էր HDP-ի ծագումով հայ խորհրդարանական Գարո Փայլանը, որը հանդես է գալիս ի պաշտպանություն փոքրամասնությունների իրավունքների և մարտահրավեր է նետում Էրդողանի հավակնություններին։

Թոմաս դե Վաալը գրում է, որ բանաձևը կարող է միայն դժվարացնել Փայլանի և նրա ընկերների կյանքը, իսկ հնարավոր պատասխան միջոցառումները խոցելի կդարձնեն հայկական համայնքին ու կիսաօրինական հիմունքով աշխատող տասնյակ հազարավոր հայերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում