Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր երկօրյա այցով կմեկնի Իսրայել, որի հետ նա հույս ունի վերականգնել լավ հարաբերությունները՝ ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերություն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ժամանակացույցում կեսօրին նշանակված է ճաշ Իվանիշվիլիի և վրացական պատվիրակության հետ: Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումը նշանակված է երեքշաբթի:
Բացի այդ, վրացական պատվիրակությունը նախատեսում է այցելություն տեղի պաշտպանական ձեռնարկատիրություններից մեկը և բարձրացնել զենք գնելու հարցը՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի, հակատանկային և զենիթահրթիռային համալիրների:








































