Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ նահանգին հրետանային հարվածներ հասցնող զինյալները անարգել են հատում են թուրք-սիրիական սահմանը:
«Վերջին օրերին մենք ֆիքսում ենք, որ ահաբեկչական խմբավորումների զինյալները Հալեպի բնակելի թաղամասերին հրետանային զանգվածային հարվածներ են հասցնում, զինյալները թուրք-սիրիական սահման են հատում: Տարօրինակ է, որ այդ իրադարձությունը մնում է Թուրքիայի ԱԳՆ-ի արժանի ուշադրությունից դուրս»:










































