«Միլան»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան խոսել է իտալական ակումբում իր ապագայի մասին:
««Միլան»-ի կազմում հանդես եմ գալիս վերջին 2 մրցաշրջանների ընթացքում, սակայն չեմ կարող ասել, որ գոհ եմ իմ մրցելույթներից:
Չեմ կարծում, որ «Միլան»-ի ղեկավարությունը ցանկանում է ինձ տեսնել թիմում, չնայած ես նույնպես վստահ չեմ, որ կմնամ այստեղ», – ասել է Հոնդան:
Նշենք, որ «Միլան»-ի կազմում Հոնդան մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:











































