Այսօր Golden Tulip հյուրանոցում տեղի ունեցավ VTB-Հայաստան բանկի 100,000-երորդ Visa քարտի թողարկմանը և հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողությունը:
Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը հոբելյանական քարտի շահողին հանձնեց 500,000 դրամի վկայական, որի գումարը հենց այսօր փոխանցվել է նույն քարտի հաշվեհամարին: Բացի այդ, քարտի նոր տերը հնարավորություն կունենա մեկ տարվա ընթացքում օգտվել բանկի Visa վարկային քարտից զրոյական տոկոսադրույքով:
Այսպիսով, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի բանկերից առաջինն է, որ թողարկեց 100,000-երորդ Visa քարտը: Կարևորելով այս ձեռքբերումը` Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա վկայում է իրենց` քարտային բիզնեսի ռազմավարության հաջողության և հաճախորդների շրջանում Visa քարտերի մեծ պահանջարկի մասին:
Հիշեցնենք, որ հենց այս ռուսական բանկի քարտերով են հիմնականում աշխատավարձ ստանում բյուջետային հիմնարկների աշխատողները, այդ թվում` ուսուցիչների բազմահազարանոց բանակը: