ՄԱԿ-ը պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանի երկրների դեմ, որոնց թողտվությամբ սիրիացի գրոհայինները ստանում են զենք և ֆինանսավորում՝ հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Կցանկանայի հաստատել թուրք-սիրիական սահմանի փակման և ահաբեկիչների ահաբեկչական գործունեության իրականացման համար նախատեսված սպառազինության ու ֆինանսների մատակարարման արգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոշտ պատժամիջոցների ընդունման անհրաժեշտությունն այն երկրների դեմ, որոնք դա թույլ են տալիս»,- հայտարարել է դեսպանը։









































