Եթե Հունաստանը շարունակի հետևել հակաճգնաժամային ծրագրին, երկրի տնտեսության աճի վերսկսում հնարավոր է արդեն 2016 թ. երկրորդ կիսամյակում: Այսպիսի կանխատեսում է արել եվրոյի և սոցիալական երկխոսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եթե ծրագիրը շարունակի իրականացվել, մենք սպասում ենք Հունաստանի տնտեսության աճի վերսկսում արդեն այս տարվա երկրորդ կեսին»,- ասել է նա:
Եվրահանձնակատարը հավելել է, որ «առաջին գնահատականներով՝ Հունաստանը լուրջ միջոցներ է ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան մինչև 2018 թ. հասնել ՀՆԱ-ի առաջնային աճի 3,5% նպատակին»:
«Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Հունաստանի արդեն ընդունած միջոցառումների փաթեթի միջոցով այդ նպատակը կիրագործվի»,- ասել է Դոմբրովսկիսը:









































