Սերբիայի Ինջի քաղաքում տեղացել է բացառիկ և շատ վտանգավոր կարկուտ, ինչի հետևանքով տուժել է գրեթե 30 մարդ: 10 րոպեի ընթացքում երկու անգամ քաղաքում տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ՝ հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցներում հայտնվել են այդ կարկուտի հետևանքների տեսագրություններն ու լուսանկարները:
Շտապօգնության բաժնից հաղորդել են, որ տուժել են նրանք, ովքեր այդ պահին եղել են դրսում: Մեծ մասի մոտ գրանցվել են գլխի և վերջույթների վնասվածքներ:
Հաղորդվում է, որ կարկուտը նաև հսկայական նյութական վնաս է պատճառել:







































