Sunday, 05 07 2026
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է

Ռուսաստանին չվստահելու հիմք չունենք. Արտակ Զաքարյան

Հունիսի 3-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին։ Որոշումը, սակայն, միանշանակ չընդունվեց։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։

«Այդ համաձայնագրի մեջ իրականում որևէ խնդիր գոյություն չունի: Մեզ համար շատ կարևոր համաձայնագիր է, որովհետև մենք շարունակաբար մեր անվտանգությունը ամրացնելու զարգացնելու անհրաժեշտություն ունենք, ռազմատեխնիկական և քաղաքական հավաքական անվտանգության տեսանկյունից ունենք շատ կարևոր գործընկեր, դա Ռուսաստաննն է՝ դաշնակից Հարավային Կովկասում: Ունենք երկկողմ զարգացող ռազմատեխնիկական համագործակցություն և ունենք միասնական անվտանգային շահեր Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Համաձայնագրում հստակ կերպով սահմանված են կողմերի լիազորությունները, իրավասությունները, այն սուբյեկտները, որոնք պետք է կրեն պատասխանատվություն, այն սուբյեկտները, ովքեր պետք է համակարգեն և նաև պատասխանատվություն կրեն ըստ անհրաժեշտության իրականացվող գործողությունների և կայացվող որոշումների համար»:

ԼՂՀ օդային տարածքը ևս կովկասյան տարածաշրջան է, և համաձայնագրում նաև հստակ նշված է՝ առանձնակի տարածաշրջանների, մասնակի տարածքների համար պատասխանատվությունը և որոշումների կայացման պատասխանատվությունը տրվում է ՀՀ ՀՕՊ զորքերի պետին»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քառօրյա պատերազմից հետո ՀԱՊԿ-ը չարդարացրեց Հայաստանի ակնկալիքները, Արտակ Զաքարյանը նշեց. «ՀԱՊԿ-ը՝ ՀԱՊԿ, բայց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին մենք չվստահելու որևէ խնդիր չունենք: Մենք ունենք մտահոգություններ, որոնց մասին անկեղծ և հրապարակային խոսել ենք, բայց մեր դաշնակցությունը դրանից չի պակասում:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե վերանայելու, այլ զարգացնելու, սիմետրիկ դարձնելու անհրաժեշտություն ունենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում