Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Օկինավայում կիրակի օրը ներկա է գտնվել սգո արարողությանը, որը նվիրված էր պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում զոհված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակին: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Առաջին անգամ արարողությանը մասնակցել է երկրի ղեկավարությունը: Բացի վարչապետից, ներկա են գտնվել նաև արտգործնախարար Ֆումիո Քիսիդան և պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, ինչպես նաև Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջուն Ռուսը:
Արարողությունը տեղի է ունեցել Օկինավա կղզու Իթոման քաղաքում՝ զոհվածների հիշատակը հավերժացնող այգում: Հուշատախտակին փորագրված են 1945 թ. Օկինավայում զոհված 241.227 հազար խաղաղ բնակիչների և ճապոնական բանակի զինվորների անունները:










































