Չինաստանի պաշտոնական լրատվամիջոցներն ԱՄՆ-ին անվանել են աշխարհում «ամենավտանգավոր կիբեռհանցագործ»՝ որպես փաստարկ ներկայացնելով համացանցում ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած գաղտնի օպերացիաների մասին տեղեկությունները:
Ինչպես մեկնաբանել է պետական «Սինխուա» տեղեկատվական գործակալությունը, Վաշինգտոնը միշտ փորձել է ներկայանալ անմեղ զոհի կարգավիճակում, սակայն իրականում ամենավատ իրավախախտն է եղել:
Միացյալ Նահանգները պահանջում է Հոնկոնգից իրենց հանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ում ԱՄՆ-ում հեռակա կարգով մեղադրում են լրտեսության մեջ:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով՝ եթե Հոնկոնգի իշխանությունները ոչինչ չանեն, ապա դա կարող է մոտ ապագայում բերել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարդացման:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք Չինաստանը կիրականացնի՞ արտահանձնում, թե՞ ոչ։









































