Շանհայի ոստիկանությունը շաբաթ լույս կիրակի գիշերը ձերբակալել է 62-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 6 մարդու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Շաբաթ օրը երեկոյան գումարի հետ կապված վեճի պատճառով կասկածյալը, ով մասնավոր քիմիական գործարանի աշխատակից է, հրազենից կրակելով՝ մեկը մյուսի հետևից 6 մարդու է սպանել՝ իր 4 գործընկերներին, տաքսու վարորդի և ռազմական զորամասերից մեկի ժամապահին:








































