ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարելու փաստի վերաբերյալ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, նրա կարծիքով՝ տեղի ունեցածը խուլիգանություն է. «Ի՞նչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, մի խուլիգան չի՞ կարող մի պատգամավորի…»:
Գ. Սահակյանն անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարություններին՝ նշելով, որ Ղարաբաղն ինքը պետք է իր խնդիրները լուծի:
Սամվել Բաբայանի վերադարձին անդրադառնառնալով և պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները նրան չընդունեցին, Գ. Սահակյանն արձագանքեց. «Նախ ես չգիտեմ, թե ինքը դիմել է, չեն ընդունել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, չուներ ռազմական որևէ կրթություն: Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում, ու պիտի գործ ճարեն ու տա՞ն: Չի կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































