Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ 37-ամյա Սամվել Օհանյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 32 SO 936 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 80 կմ հատվածում 10 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանն ու Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին Է. Սարգսյանը, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղափոխվում է Երևան:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ 1-ամյա Էլեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:











































