Թայվանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում HTC ընկերությունը ներկայացրել է 2 նոր սմարթֆոն՝ Butterfly S-ը և Desire 200-ը:
Առաջին սմարթֆոնն ունի 5 դյույմ տրամագծով էկրան, 4 միջուկանի Snapdragon 600 պրոցեսոր, 2 գ/բ օպերատիվ հիշողություն: Նորույթը Android-ով է աշխատում: Առջևում տեղադրված է 2.1 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ:
Desire 200-ը հասարակ, ոչ թանկ, Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոն է: Գաջեթն ունի 3.5 դյույմ տրամագծով HVGA էկրան, 512 մ/գ օպերատիվ հիշողություն:
Butterfly S-ը կարժենա մոտ 776 դոլար, իսկ Desire 200-ը՝ մոտ 165 դոլար:










































