Մադրիդի «Ռեալ»-ի եզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն, ով ավարտված մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում էր «Մոնակո»-ում, կվերադառնա Մադրիդ:
«Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է պահանջել «Ռեալ»-ի ղեկավարությունից Կոենտրաոյին վերադարձնել ակումբ:
Նշենք, որ 2015/16 մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը «Մոնակո»-ի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:







































