Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հունիսի 7-ին հայտնվել է խնդրագիր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին Ռուսաստանում դեսպան նշանակելու առաջարկով:
«Նոր դեսպանը պետք է լինի բարձր բարոյա-կամային որակներով մարդ և առաջին հերթին լինի Ուկրաինայի իսկական հայրենասեր: Մենք կարծում ենք, որ այդ պաշտոնի լավագույն թեկնածուն, որն, անխոս, կկարողանա արժանի կերպով ներկայացնել և առաջ տանել Ուկրաինայի և ուկրաինացիների շահերը թշնամի երկրում, Նադեժդա Սավչենկոն է»,- ասվում է ուղերձում:
Որպեսզի երկրի ղեկավարը քննարկի խնդրագիրը, անհրաժեշտ է 25.000 ստորագրություն հավաքել հրապարակման օրվանից 3 ամսում:








































