Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Google կորպորացիան մտերիմ է ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ որոնողական հսկան Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դաշնակիցն է։
«Սկզբում Google-ը գործարք է ունեցել Օբամայի վարչակազմի հետ, ընկերության ղեկավարները վերջին 4 տարիներին յուրաքանչյուր շաբաթ այցեր են կատարել Սպիտակ տուն։ Այժմ Google-ն ուղղակիորեն ներգրավված է Հիլարի Քլինթոնի նախագահական արշավում։ Էրիկ Շմիդտը (Google-ի նախկին ղեկավար) գլխավորել է ընկերությունը, որը մշակել է Հիլարիի արշավի թվային ուղեկցում»,- ասել է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից՝ տեսակապով ելույթ ունենալով «Ռոսիա սեգոդնյա» գործակալության կողմից անցկացված միջազգային մեդիաֆորումին։
Ասանժի խոսքով՝ Շմիդտը նաև միաժամանակ Պենտագոնի ինովացիոն կոմիտեի համանախագահն է։
«Google-ն օգտագործում է Պետդեպը և հակառակը։ Դա փոխադարձ ինտեգրացիա է տարբեր մակարդակներում»,- ասել է Wikileaks-ի հիմնադիրը։
«Google-ը վերահսկում է սմարթֆոնների շուկայի 50 տոկոսը, և եթե դուք վերահսկում եք սարքն անձամբ, որը օգտատերը գործածում է, դուք վերահսկում եք այդ օգտատիրոջը»,- նշել է Ասանժը։










































