Հունաստանի տարածքում երեքշաբթիի 7:30-ի տվյալներով՝ գրանցվել է 57,458 հազար միգրանտ և փախստական: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով միգրացիոն ճգնաժամի լուծման հարցերով կոորդինացիոն կենտրոնին:
Մեկ օրում գրանցված միգրանտների և փախստականների թիվն աճել է մոտ 5 000-ով՝ նախօրեի 52,578 հազարի դիմաց:
Կենտրոնում չեն նշել՝ ինչով է պայմանավորված այդպիսի աճը:









































