2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի գեղարվեստական ձևակերպումով հարցից հետո ( որում նա մտաբերել էր «Կարգին հաղորդման» մի մանրապատումի հերոսին ՝ վարպետ Պետոյին), ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Պարո Ջանջուղազյան, ես փորձեմ հարցս համեմեմ և ձևակերպեմ ոչ թե գեղարվեստական, այլ փաստավավերագրական տեսանկյունից. առաջին հարցս՝ դուք նշեցիք, որ Հայաստանը, որպես արտաքին պարտք ունեցող, դասակարգվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, այս տեմպերով շարունակելու դեպքում, քանի որ մենք ամեն քառօրյա նիստում վավերացնում ենք վարկային պայմանագրեր, ե՞րբ մենք կհատենք այդ սահմանագիծը և այլևս չենք համարվի նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Երկրորդ հարցս վերաբերում է պարտքերի սպասարկմանը…»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































