Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ քննադատել է Գերմանիային՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար:
«Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որը նա թույլ է տվել Թուրքիայի հանդեպ: Այդ բանաձևն ընդունելու փոխարեն Գերմանիան պետք է հաշվի առներ Թուրքիայի և նրանում ապրող թուրքերի շահերը:
(Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման հարցում) նպատակը Թուրքիային դաս տալն է: Սակայն պատմություն չիմացող քաղաքական գործիչների այս որոշումը հեգնանք է»,- ասել է նա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք ցանկանում են առաջընթաց ունենալ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում և արդյունքներ ստանալ:









































