Մինեսոտայում՝ Փրինսի հայրենի նահանգում, հայտարարվել է Փրինսի օր։ Այս մասին հայտնում է NME-ն։ Այսօր արտիստը կդառնար 58 տարեկան։
Փրինսի օր հայտարարելու մասին որոշումն ընդունել է նահանգապետ Մարկ Դեյթոնը։ Նահանգի բնակիչներին առաջարկվել է մանուշակագույն հագնել՝ ի պատիվ երգչի։
Փրինսի ծնունդը երեկույթով կնշվի նաև Ռոք-ն-ռոլի փառքի սրահում (Քլիվլենդ, Օհայո)։
Նա մահացել է ապրիլի 21-ին, ափիոնի գերդոզավորումից։








































