ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ սոցիալական այնպիսի մեծ ցանցեր, ինչպիսիք են Facebook-ն ու Twitter-ը, դառնալու են քարոզչության ամենակիրառելի գործիքներից: Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը (Newt Gingrich) հայտարարել է ինքնաառաջադրման մասին, և դա արել է Facebook-ի ու Twitter-ի միջոցով:
«Ես հայտարարում եմ այն մասին, որ առաջադրում եմ իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում»,- ասել է Գինգրիչը: Նա նաև խնդրել է կողմնակիցներին դիտել իր հարցազրույցը, որը նա տվել էր Fox News հեռուստաալիքին: Գինգրիչն առաջադրվում է որպես Հանրապետական կուսակցության հնարավոր հիմնական թեկնածու:
Տեղեկացնենք նաև, որ Նյութ Գինգրիչը 1995-1999 թթ. գլխավորել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը առաջին անգամ այն բանից հետո, երբ 40 տարի շարունակ հանրապետականները չէին կարողանում ԱՄՆ խորհրդարանի այդ պալատում մեծամասնություն ունենալ: