Թոմը դադարել է շփվել սեփական մոր հետ, հայտնում է woman-talk.com-ը: Դեռ ավելին` լրատվամիջոցները պնդում են, որ 79-ամյա Մերի Լի Մապոզերը մահացու հիվանդ է:
RadarOnline-ի հաղորդագրությամբ` Մայրերի օրը, որը արևմուտքում նշվում է մայիսի սկզբին, տարեց կնոջը նկատել են հաշմանդամի սայլակին: Այդ տոնը նա անցկացրել է առանց իր նշանավոր որդու: Մերիի հետ այդ օրը եղել են միայն Քրուզի որդեգրած տղան և քույրը:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ որդու և մոր հարաբերությունների սառեցման պատճառը սաենթոլոգիան է, քանի որ Թոմի մայրը վերջերս որոշում է ընդունել հեռանալ այդ եկեղեցուց:











































