Սիրիայի գրոհայինների խմբավորումներից չի կարելի «լավ տղաների» ընտրել և ավելին՝ նրանց զենք մատակարարել: Նման նախազգուշացմամբ ուրբաթ օրը հանդես է եկել Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Սիրիայի գրոհայիններին զենք կմատակարարի, քանի որ իրեն հայտնի է դարձել նրանց դեմ թունավոր նյութեր կիրառելու մասին: ԱՄՆ-ը, սակայն, ասել է, որ զենք չի տրամադրի «Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորումներին, այլ միայն այնպիսիներին, ինչպիսին, օրինակ, «Ջեբահթ Ան-Նուսրան» է:
«Գորհայիններին լավ և վատ տղաների բաժանելը շատ հարաբերական է: Այդ զենքը միայն կհանգեցնի բռնության և հանցագործությունների աճի»,- ասել է Պինեյրուն:
Նա չի համաձայնել այն կարծիքի հետ, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ է» համարվում: «Չափից շատ «կարմիր գծեր» են հաղթահարվել Սիրիայում: Թեկուզ և մենք խոստովանենք, որ քիմիական զենքի կիրառումը ռազմական հանցագործություն է, դրանից ավելի վատ հանցագործություններ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են տեղի ունեցել մարդկության դեմ այդ երկրում»,- ասել է նա:










































