Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը լրագրողներին հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Հանդիպման կենտրոնում գտնվելու են երկկողմ համագործակցությունը, Ադրբեջանում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը»,- ասել է նա:
Զայբերտը հավելել էր, որ հանդիպումից հետո պլանավորված է Գերմանիայի կանցլերի ու Ադրբեջանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:
Ադրբեջանի նախագահը վերջին անգամ Գերմանիա է այցելել 2016 թվականի փետրվարին: Նա մասնակցել է անվտանգության գծով Մյունխենի համաժողովին:










































