«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը:
Բռնությունը չպետք է տեղ ունենա ներհայկական հարցերի լուծման գործում, նման գործելաոճն անընդունելի է և մեծագույն վնաս է հասցնում Արցախի Հանրապետության պետականությանը, նրա վարկանիշին:
Կոչ ենք անում ԼՂՀ իրավապահ մարմիններին՝ հնարավորինս արագ պարզել կազմակերպիչների ինքնությունը և պատժի ենթարկել Ազգային Ժողովի պատգամավորի վրա հարձակում կազմակերպած անձանց:
Հայկ Խանումյանին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:






































