ԱԺ-ում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ երկրում կան շատ խնդիրներ, որոնց մասին կարելի է խոսել, բայց այս նախագիծը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Ինչքան մենք կարճացնում ենք գործընթացը` ավելի քիչ փաստաթղթեր, ավելի քիչ ծախս, այնքան արդյունավետ կլինի կադաստրի աշխատանքը»:
Կադաստրի ծառայության վերաբերյալ նա նշեց, որ նկատելի առաջընթաց կա այս ոլորտում. «Գնալով նոտարական գրասենյակների մոնոպոլ իրավունքը, որ կար այժմ փոխվել է: Կողմնորոշվելու մեջ ազատ ես: Կան առանձին գրասենյակներ, առանձին պատուհաններ»: Պատգամավորը բաձրացրեց նաև մի քանի խնդիրներ, որնոնք դեռևս լուծված չեն:
«Ես հիշում եմ, Գյումրիում կադաստրի շենքի մոտ կանգնած մի կին ասում էր. «Է՜, բալա ջան, կրակն ենք ընկել այս «կադաստրոֆիկի» ձեռը… »:
Մանրամասները` տեսանյութում:











































