Հորդանանի երիտասարդության զգալի մասը հավանության է արժանացնում, այսպես կոչված, «պատվի համար» սպանությունը: Երիտասարդներին չի հուզում նաև այն, որ դրան զոհ կարող են դառնալ իրենց քույրերը, կանայք կամ մայրերը: Այս մասին հաղորդում է Mignews-ը:
Ըստ Քեմբրիջի համալսարանին կից քրեագիտության իսնտիտուտի իրականացրած հարցման արդյունքների՝ տղամարդկանց գրեթե կեսը և կանանց 3 քառորդը հավանության են արժանացնում վերոնշյալ սպանությունը:
Հետազոտության հեղինակներից Մանուել Էյսները գրել է, որ նման արմատական հայացքներ, որպես օրենք, ունենում են եկամտի ցածր մակարդակ ունեցող ընտանիքները:
Հորդանանում տարեկան 15-20 սպանություն է տեղի ունենում՝ «պատվի համար»: Հարցման ընթացքում պարզվել է նաև, որ որպես պատժողներ հանդես են գալիս զոհերի հարազատները: Զարմանալի է, որ նրանցից շատերը չեն հարում շարիաթի օրենքներին:








































