«Ես այս հարցազրույցը համարում եմ բավականին ճիշտ շեշտադրումներ պարունակող հարցազրույց, բավականին սթափ դատողություններ և գնահատականներ կան, որ մեզ համար ընդունելի են, և շատ համարձակ վերլուծություն կա նաև, որը կապված է ՀԱՊԿ կազմակերպության հետ,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԿ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, դրա դեմ պայքարը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չի հաջողվել իրականացնել: Ռուստամյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային, և դրա համար քաղաքական կամք է պահանջվում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































