ԱՄՆ-ը նախկինի պես տրամադրված է Սիրիայի հարցով համաժողով գումարելուն:
«Մենք մտադիր ենք շարունակել աշխատել քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ բանակցությունների միջոցով: Մենք կարևոր ենք համարում, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և միջազգային հանրության այլ անդամներ հակված են ժնևյան կոմյունիկեի կատարմանը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը:
Դիվանագետը, սակայն, դժվարացել է ասել՝ կոնկրետ երբ տեղի կունենա համաժողովը:
Հաջորդ շաբաթ պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանը և պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականԷլիզաբեթ Ջոնսը համաժողովի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը կիրականացնեն ՌԴ-ի և ՄԱԿ-ի գործընկերների հետ:









































