Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է «արքայական ակումբ»-ի դարպասապահի գծում տեսնել Կեյլոր Նավասին:
Այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխությունը կարող է չկայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է AS-ը:
Կոստառիկացի ֆուտբոլիստի հետ իր զրույցում ֆրանսիացի մասնագետը վստահեցրել է Նավասին, որ հենց նա է առաջիկա մրցաշրջանում լինելու թիմի հիմնական դարպասապահը: Նշվում է, որ Դե Խեան տեղեկացված է Զիդանի որոշման մասին:









































