Ուրբաթն աշխատող մարդկանց ամենասիրած օրն է՝ աշխատանքային ծանրաբեռնված շաբաթից հետո: Սակայն հունիսի 21-ը առանձնահատուկ օր է:
Համաձայն բրիտանացի գիտնական Քլիֆ Առնոլի՝ դա տարվա ամենաերջանիկ օրն է, երբ դրական գործոնների թիվը, որը բարձրացնում է մարդու տրամադրությունը, հասնում է առավելագույնի՝ գրում է The Telegraph-ը:
Առնոլի երջանկության բանաձևն ունի հետևյալ տեսքը՝ O + (NxS) + Cpm/T + He, որտեղ О-ն մաքուր օդում ժամանակ անցկացնելու հնարավորություն է, N-ը՝ շփում բնության գրկում, S-ը՝ սոցիալական համագործակցություն, Cpm-ը՝ մանկական հիշողություններ ամռան մասին ու դրական մտքեր, Т-ն՝ պատուհանից այն կողմ գտնվող ջերմաստիճան և He-ը՝ հանգստյան օրերի բերկրանքի նախապես վայելում:
Պարզելու համար տարվա ամենաերջանիկ օրը, Առնոլը դրանցից յուրաքանչյուրում դրել է իր բանաձևը և ստացել, որ հունիսի 3-րդ ուրբաթը առաջին տեղում է:
Գիտնականը պարզել է նաև տարվա ամենադեպրեսիվ օրը, որը համընկել է հունվարի վերջին երկուշաբթի օրվա հետ:








































