Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից:
««Չելսի»-ի հետ իմ պայմանագիրը նախատեսված է մինչ 2020 թվականը, և ես այժմ չեմ ցանկանում իմ պատմությունն ավարտել այս ակումբում: Եթե մեկ օր որոշեմ հեռանալ«Չելսի»-ից, ապա դա կանեմ որպես հաղթող, ինչպես «Լիլ»-ում: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա այդ ակումբը չի մտնում իմ ծրագրերի մեջ», – ասել է Ազարը:
Խոսելով իր երազանքի մասին՝ լոնդոնցիների առաջատարն ասել է. «Ես երազում եմ Բելգիայի հավաքականի հետ միասին դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և այնտեղ հանդիպել Ֆրանսիային»:
Հավելենք, որ «Եվրո 2016»-ի խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար Բելգիայի հավաքականը կմրցի Իտալիայի, Շվեդիայի և Իրլանդիայի հավաքականների հետ:








































