«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բարսելոնա»-ի լեգենդները բարեգործական հանդիպում կանցկացնեն «Կամպ Նոու»-ում: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Խաղը կկայանա 2016 թվականի հուլիսի 2-ին: «Յունայթեդ»-ի լեգենդները նմանատիպ հանդիպումներ են անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
«Կարմիր սատանաներ»-ի լեգենդների կազմում հանդես կգան Պոլ Սքոուլզը, Ջի Սուն Պարկը, Կարել Պոբորսկին, Տեդի Շերինգեմը, Ռոնի Յոնսենը և Յասպեր Բլոմքվսիթը:
Կատալոնական ակումբի լեգենդների կազմը դեռ հայտնի չէ: Հանդիպման արդյունքում գոյացած բոլոր եկամուտները հավասարապես կբաժանվեն երկու ակումբների բարեգործական հիմնադրամների միջև:







































