Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի` Անդրեա Պիրլոյին թիմի հայտացուցակում չընդգրկելու փաստը:
«Կարծում եմ` Կոնտեն ցանկանում է, որպեսզի Իտալիայի հավաքականն ինտենսիվ խաղ ցուցադրի: Այդ պատճառով նա հայտացուցակում չի ընդգրկել Պիրլոյին:
Իհարկե, որպես ֆուտբոլիստ Անդրեան ինձ դուր է գալիս: Նա անհավանական տաղանդ ունի: Բայց Պիրլոն խաղում է «Նյու Յորք Սիթի»-ում, իսկ դա նշանակում է, որ նա խաղի այլ ռիթիմի է սովոր:
Անդրեան արդեն 37 տարեկան է, և եթե մարզիչը ցանկանում է, որպեսզի թիմն ակտիվորեն պրեսինգի ենթարկի մրցակցին, ապա այս դեպքում Պիրլոն հարմար ընտրություն չէ»,-Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































