Տոկիոյի դատարանը վճռել է, որ հարավկորեական Samsung Electronics-ը խախտել է սմարթֆոնների համար նախատեսված գործառույթներից մեկի՝ Apple-ին պատկանող արտոնագիրը: Գործառույթը վերաբերում է էջի ավարտին հաջորդ էջերի ավտոմատ բեռնմանը (bounce-back): Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աշխարհում սմարթֆոնների խոշոր արտադրողներ Samsung-ն ու Apple-ը տարբեր գործառույթների արտոնագրերի պատճառով մի քանի տասնյակ երկրներում ներքաշված են դատական վեճերի մեջ:
Տոկիոյի դատարանի վճիռը տարբերվում է Արտոնագրերի և ապրանքանիշերի գրանցման ամերիկյան բյուրոյի որոշումից, որն ապրիլին հայտարարել էր, որ bounce-back-ի նկատմամբ Apple-ի արտոնագիրը վավեր չէ:











































