Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է gazeta.ru-ն:
«Բացի «չափավոր» ընդդիմության և «Ջեբհատ ան Նուսրայի» սահմանազատման հրատապությունն ընդգծելուց, ինչպես ավելի վաղ խոստացել էր ԱՄՆ-ը, Լավրովը մտահոգություն հայտնեց տարբեր հորինված պատրվակներով քաղաքական բանակցությունների վերսկսման ձգձգման փորձերի կապակցությամբ, որ հստակ դրսևորվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով հունիսի 3-ի ճեպազրույցի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:









































