Habertürk-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդրին:
Լրագրողները Էրդողանին հիշեցրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և հենց Էրդողանը վերջին շրջանում դրականորեն են արտահայտվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, և հարցրել են, թե արժե սպասել դրական զարգացումներ:
Էրդողանն ընդգծել է, որ չպետք է հենվել Պուտինի հայտարարությունների վրա` հավելելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նման մեծ երկրների հարաբերությունների կարգավորման առջև պետք է բաց լինեն դռները: Էրդողանը դեմ է արտահայտվել հանուն մեկ դրվագի (միջադեպ)` Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները զոհաբերելուն:
Խոսելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին` Էրդողանն ընդգծել է, որ դրա համար իրենց ներկայացրած նախապայմանները հայտնի են` ներողություն, փոխհատուցում ու Գազայի հատվածի բեռնարգելքի վերացում. «Մենք սպասում են, թե ինչպես կիրականացվի այդ ամենը»:









































