Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իր ներկայիս ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում: Այդ մասին հաղորդում է Mirror հանդեսը:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ երեկ Հենրիխը պետք է մեկներ Անգլիա՝ «Լիվերպուլ»-ում բուժզննում անցնելու, սակայն անգլիական թիմի ղեկավարույունը հերքել է այդ տեղեկատվությունը:
Բանն այն է, որ դոնեցկյան թիմին պատկանում է Մխիթարյանի տրանսֆերի միայն մեկ մասը:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-ը պատրաստ էր տաղանդավոր ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Շախտյոր»-ին վճարել 23 մլն եվրո, սակայն այժմ գործարքը վտանգված է:








































