«Ռոլան Գարրոս»-ն այս տարի նոր չեմպիոն կունենա: Եզրափակիչ դուրս եկած թենիսիստներից և ոչ մեկին նախկինում չի հաջողվել հաղթանակ տոնել «Ռոլան Գարրոս»-ում:
Եզրափակչում միմյանց հետ կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարրեյը, որոնց հաջողվեց վստահ հաղթանակներ տոնել իրենց մրցակիցների նկատմամբ այսօր կայացած կիսաեզրափակիչներում:
Հավելենք, որ «Ռոլան Գարրոս»-ի եզրափակիչը կկայանա հունիսի 5-ին: