Իտալական «Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին գալիք շաբաթվա սկզբին նոր պայմանագիր կկնքի «Ռոմա»-ի հետ:
Երկուշաբթի Տոտտին նոր՝1-ամյա պայմանագիր կկնքի «Ռոմա»-ի հետ, իսկ արդեն օգոստոսին թիմի հետ կմեկնի ԱՄՆ՝ պատրաստվելու մեկնարկելիք մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց Տոտտիի համար: «Ռոմա»-ի կազմում Տոտտին մասնակցեց 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:









































