Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն Հանրային հեռարձակողի Առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԵՄ երկրներում ներգաղթի հետ կապված խնդիրներն ինչ-որ թերահավատություն են առաջացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:
«Մենք բնականաբար տեսնում ենք, որ Եվրոպան այսօր որոշակի բարդություններ է վերապրում ներգաղթի տեսանկյունից, սակայն դա անհարկի շաղկապում է Վրաստանի հետ:
Հակաաարևմտյան ուժերը, Եվրոպայում տարվող քարոզչությունը փորձում են խնդիրներ ստեղծել բոլոր ուղղություններով, սակայն մենք հուսով ենք, որ դա չի ազդի Վրաստանի վրա:
Վրաստանը կատարել է ստանձնած պարտավորությունները: Դրա համար էլ Վրաստանի իշխանությունները հուսով են, որ ԵՄ-ն որոշում կընդունի՝ հաշվի առնելով երկրում իրականացված բարեփոխումները:
Մենք տեսնում ենք, որ կա որոշակի թերահավատություն՝ կապված ներգաղթի խնդիրների հետ, ինչի համար մենք կախված ենք ԵՄ-ի ներքին քննարկումներից»,- ասել է նա:
Վրաստանը հուսով է, որ ԵՄ-ն ոչ վիզային ռեժիմ կհատկացնի այս ամռանը:







































