Նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը անցկացնելու է համառուսաստանյան ընդունելություն, որպեսզի պատասխանի մարդկանց հուզող հարցերին: Ընդ որում, այդ նպատակով նա որոշել է օգտագործել բարձր տեխնոլոգիաները: Այս մասին ՌԴ նախագահի աշխատակազմից հաղորդել են ռուսական «Նեզավիսիամայա գազետային»: Հատկանշական է, որ Մեդվեդևը իր պաշտոնավարման ընթացքում առաջ է անցել վարչապետ Պուտինից քաղաքացիների հետ հանդիպումների թվով: Ռուսաստանի նախագահը դեռևս 2008թ. հիմնել է հանրային ընդունելությունների մոսկովյան գրասենյակը, որը 2009թ. ապրիլից սկսել է գործել տեխնիկակական ամենավերջին հնարավորությունների կիրառմամբ: