Հունական Սամոս կղզում աֆղան, պակիստանցի և սիրիացի ներգաղթյալները զանգվածային ծեկռտուք են սարքել փախստականների տեղակայման կենտրոնում։ Լուրջ վնասվածքներով 15 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի «Պրոտո թեմա» կայքին։
Ծեծկռտուքը սկսվել է երեկոյան, պատճառները դեռևս հայտնի չեն։ Բախումները կատաղի են եղել, մասնակիցները երկու տուն են այրել։
Պահանջվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի միջամտությունը՝ անկարգությունները դադարեցնելու և հրշեջներին կրակը մարելու հնարավորություն տալու համար։
Հաղորդվում է 20 ներգաղթյալի ձերբակալության մասին։
Դրանից մեկ օր առաջ աֆղան և պակիստանցի ներգաղթյալների միջև բախումներ էին տեղի ունեցել Լեսբոս կղզու Մորիա կենտրոնում։ Տուժել էր մի քանի տասնյակ մարդ, ճամբարի կեսը վառվել էր։
Սամոսում գտնվում է ավելի քան 1100 փախստական, Լեսբոսում՝ մոտ 4000։










































